ԱՄՆ-Ը ԿԱՐՏԱՀԱՆԻ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐ
Ամերիկյան ռազմական ընկերությունները նախատեսում են 2016թ. սկսած արտասահմանյան պատվիրատուներին մատակարարել V-22 «Օսպրի» փոխակերպվող թռչող ապարատներ (թռչում են և’ ինքնաթիռների, և’ ուղղաթիռների պես): Մինչ այդ ապարատները արտադրվելու են ամերիկյան զորքերի համար:
Ավելի քան 5 տարի ԱՄՆ ծովային հետևակի սպառազինության մեջ է MV-22 ապարատը, CV-22 մոդիֆիկացիան կիրառվում է օդուժի հատուկ օպերացիաների ստորաբաժանումներում:
V-22 փոխակերպվող թռչող ապարատը նախատեսված է 24 դեսանտայինի կամ ռազմաթերք ու սարքավորումներ տեղափոխելու համար ինչպես նավերից, այնպես էլ ցամաքային բազաներից: Այն կարելի է օգտագործել նաև որոնողական-փրկարարական աշխատանքներում:
Ապարատը ինքնաթիռային ռեժիմում բացում է մինչև 510 կմ/ժ, իսկ ուղղաթիռային ռեժիմում` 184 կմ/ժ արագություն: Թռիչքի առավելագույն բարձրությունը 7930 մետր է, ծանրաբեռնվածությունը` 27440 կգ: Թռիչքի ուղղահայաց մեկնարկից անցումը հորիզոնական թռիչքի տևում է 16 վայրկյան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական