ՆՈՐ ԳՆԴԱՑԻՐԸ ԿՐԱԿՈՒՄ Է ՊԼԱՍՏԻԿ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՈՎ
Ամերիկյան զինագործները պլաստիկ փամփուշտներով կրակող գնդացիր են ստեղծել: Նոր զենքը 4 կգ-ով թեթև է M-249 գնդացրից, կրկնակի նվազեցնում է փամփուշտների անհրաժեշտ պաշարի քաշը:
Գնդացիրը ցուցադրվել է ծովային հետևակայինների բազայում զինծառայողների մարտական հրաձգության ընթացքում: Փորձված հրաձիգները որևէ տարբերություն չեն նկատել սովորական և պլաստիկ փամփուշտների միջև: Միաժամանակ նրանք հաստատել են, որ նոր զենքով երկարատև հրաձգության ժամանակ կրակի ճշգրտությունը մեծանում է, քանի որ գնդացրորդը չի հոգնում դիրքից դիրք տեղափոխվելիս կամ կանգնած դիրքից կրակելիս:
Պլաստիկ փամփուշտների մյուս առավելությունը ջերմամեկուսացման կատարելագործումն է, ինչի շնորհիվ վառոդի ինքնահրկիզման կամ պայթեցման հավանականությունը չնչին է:
Նոր փամփուշտները կարելի է օգտագործել նաև հրաձգային այլ զինատեսակների համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական