Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ



ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լիննը հայտարարել է, որ զինված ուժերում ձգտելու են բարձրացնել էներգաարդյունավետությունը, ինչը հնարավոր կլինի բանակում էներգետիկայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաների ներդրման, այդ թվում վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման միջոցով:

Այժմ Աֆղանստանում տեղակայված ռազմական տեխնիկայի գերակշռող մասը աշխատում է սովորական վառելիքով, որը տեղափոխվում է ականապատված ճանապարհներով: Տեղափոխումն ապահովող ուժերը բազմաթիվ զոհեր են տվել:

Այս տվյալները Լիննը հնչեցրել է նոր տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով:

ԱՄՆ պաշտպանության նախարարության էներգետիկ անվտանգության և արդյունավետության նոր ռազմավարության համաձայն` զինված ուժերում պետք է կիրառվեն տարբեր մեթոդներ` էներգախնայող սարքավորումներ, արևային մարտկոցներ, ռազմական շինարարության ժամանակակից նորմեր և այլն:

Խորագիր՝ Նորություններ


27/07/2011