Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԲԱՆԱԿԸ ՍՊԱՌԱԶԻՆՎԵԼՈՒ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՈՎ



Ամերիկյան բանակը պատրաստվում է սպառազինության վերցնել սմարթֆոն հեռախոսներ: Ավարտին են մոտենում iOS. Android Windows Phone օպերացիոն համակարգերով ավելի քան 300 սմարթֆոնների մարտական կիրառման փորձարկումները:

Տվյալ որոշումը մի քանի առավելություն ունի: Նախ՝ ապարատները անհամեմատ ավելի էժան են ռազմական նշանակության նմանատիպ սարքերից, բացի այդ, սմարթֆոններ, այդպիսի այլ սարքեր օգտագործող միջավայրում մեծացած ամերիկացի երիտասարդ զինվորների համար սմարթֆոնի կիրառումը ռազմական նպատակներով սովորական և հարմար կլինի, լրացուցիչ բարդություններ չի առաջացնի:

Զինվորները դաշտային պայմաններում կկարողանան GPS կոորդինատներ, շրջակայքի լուսանկարներ կամ այլ տվյալներ ուղարկել հենց իրենց հեռախոսներից:

Թեև փորձարկումների առաջին տվյալները դրական են, բայցևայնպես զինվորականները նշում են որոշ բացասական կողմեր։ Հեռախոսների օպերացիոն համակարգերում թերություններ են նկատվում, ինչպես նաև մի քանի նահանգներում չեն ընդունում կապի ազդանշանը, իսկ երկրից դուրս ոչ մի ապարատի օգտագործումը լիակատար անվտանգ չէ տվյալների գաղտնիությունը ապահովելու առումով:

Խորագիր՝ Նորություններ


28/07/2011