ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ստեղծել սոցիալական ցանցերում քարոզչության դեմ պայքարի միջոց:
Պենտագոնի DARPA գործակալությունը ներկայացրել է SMISC ծրագիրը, որը զինվորականներին կօգնի հասկանալ, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, հատկապես այն տարածքներում, որտեղ ամերիկյան զորքեր են տեղակայված, նաև քարոզչություն կիրականացնի:
Զինվորականները ցանկանում են ստեղծել ալգորիթմեր, որոնց միջոցով գաղափարներ, տարբեր հասկացություններ կհայտնաբերեն, կհետևեն դրանց ձևավորմանն ու տարածմանը, կոնկրետ տարածաշրջանում ռազմական օպերացիաների անցկացման վրա ազդող օպերատիվ տեղեկատվություն կստանան:
Նոր ծրագիրը կկարողանա պարզել, թե ով է լուրերի, նոր թեմաների հեղինակը, արդյոք դրանք պատահական բնույթ են կրում, թե որևէ պետության կամ մարդկանց խմբի քարոզչական գործունեության արդյունք են:
Մասնագետների կարծիքով ծրագրի հաջող գործարկման դեպքում սոցիալական ցանցերը կվերածվեն քարոզչական մարտադաշտի:
Խորագիր՝ Նորություններ