Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՄԱՐՏԻ



ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ռենդի Ֆորբսի հրապարակած տվյալների համաձայն` ԱՄՆ ռազմանավերի 22 տոկոսը տարբեր խնդիրների պատճառով չի կարողացել համապատասխանել 2011թ. տեխնիկական ստուգումների նորմերին:
Համեմատության համար նշենք, որ 2007թ. նավերի միայն 8 տոկոսի մոտ են գրանցվել հնացած և առանց անհրաժեշտ պահեստամասերի սարքավորումներ: Փաստորեն, ԱՄՆ ռազմական նավատորմի ամեն հինգերորդ նավը պատրաստ չէ մարտական խնդիրներ կատարել: Նավերի վրա տեղակայված ինքնաթիռների կեսից ավելին նույնպես մարտունակ չէ:
Որոշ վերլուծաբանների կարծիքով նավերի ընթացիկ շահագործման և նորոգման աշխատանքները անհրաժեշտ մակարդակով չեն անցկացվում անբավարար ֆինանսավորման, ինչպես նաև վերանորոգման ստորաբաժանումների մի մասը համակարգչային ծրագրերով փոխարինելու պատճառով:

Խորագիր՝ Նորություններ


29/07/2011