Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության  պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և գործառույթներին:

Բելառուսի Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


20/05/2017