ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարության ամբողջ կազմը հրաժարական է տվել:
Զինված ուժերի գլխավոր հրամանատար և գլխավոր շտաբի պետ Իշիկ Կոշաների, ցամաքային զորքերի, օդուժի և ռազմածովային ուժերի հրամանատարների հրաժարականի պատճառը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններն են:
Իշխանություններն ու երկրի զինվորական ղեկավարությունը խորհրդակցություններ են սկսել բանակի հրամանատարության հնարավոր նոր թեկնածուների նշանակման շուրջ:
Խորագիր՝ Նորություններ