Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ



ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆՀունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրըձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին մասնակցեցին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:

Տոնական համերգի առաջ պարգևատրվեցին «Ազգբանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները և կրթօջախները: «Հրաձգություն վարժասարքից», «Ինքնաձիգի քանդումհավաքում», «Ուժային վարժություններ», «Ինտելեկտուալ խաղ» և «Թումոբանակ» անվանակարգերում անցկացված մրցույթին մասնակցած հազարավոր դպրոցականներից լավագույններին մրցանակները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆԱզգբանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ: Մրցույթին մասնակցած կրթօջախների շարքում լացագույններն էին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի N 2 միջնակարգ դպրոցը, «Հայ ասպետ» ԿԲՀի հիմնական դպրոցը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնց ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր հանձնեց: «Ազգբանակ» մարզամշակութային մրցույթին ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար հատուկ մրցանակի արժանացավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք դպրոցներին տրամադրվեցին նաև ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգրեր:

 

Խորագիր՝ Նորություններ


02/06/2017