Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի  հերթական նիստը և ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքը: Միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները:

Մեթոդական հավաքի մասնակիցները տեղեկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ընթացիկ կարգավիճակի մասին, ծանոթացել են առաջատար պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համակարգերի զարգացման ժամանակակից հայեցակարգերին և մոտեցումներին:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նախագահ է ընտրվել  ՌԴ ԶՈՒ  ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ-դեպարտամենտի պետ Սերգեյ Բայնետովը:

Խորագիր՝ Նորություններ


07/06/2017