Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԻՐԻԱ



ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՍԻՐԻԱՀՀ նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը:

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Սիրիա էր ուղարկվել շուրջ 18 տոննա բեռ՝ հիմնականում հագուստ և սննդամթերք: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը հունիսի 7-ի երեկոյան վայրէջք է կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ ռազմաբազայում, որից անմիջապես հետո սկսվել է բեռանաթափման և բաշխման գործընթացը:

Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով, առաջիկա օրերին մարդասիրական օգնությունը հավասարապես կբաշխվի սիրիական հակամարտությունից տուժած Լաթաքիայի, Դամասկոսի, Հալեպի և սիրիական այլ քաղաքների առավել կարիքավոր ընտանիքներին:

Սա Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերվող մարդասիրական օգնության արդեն երրորդ փուլն է։ Առաջին ինքնաթիռը Երևանից Լաթաքիա էր մեկնել այս տարվա փետրվարին։

Խորագիր՝ Նորություններ


09/06/2017