ՀՀ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 50-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից:
Խորագիր՝ Նորություններ