Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական բուհերում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

Ծրագրում ընդգրկված անձինք պարտավորվում են.

ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած՝ մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին,

ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն 3 տարի ժամկետով՝ որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

Բուհում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ բուհն ավարտելուց հետո) անձինք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետ ս.թ. հունիսի 15-ն է, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը:

Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում: Ծրագրում ընդգրկվելու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել բուհերի ռեկտորատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 294584 հեռախոսահամարով:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2017