ԻՍՐԱՅԵԼԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է «ԹԱՄՈՒԶ» ՀՐԹԻՌԸ
Իսրայելի զինվորականները գաղտնազերծել են «Թամուզ» գերժամանակակից հրթիռը: Այն կիրառվել է արաբա-իսրայելական հակամարտությունների ընթացքում:
Հրթիռի արձակման կայանքը տեղադրվում է զրահափոխադրիչի վրա, ինչը մարտավարելու զգալի առավելություն է տալիս: Հրթիռային հաշվարկները համագործակցում են ցամաքային ստորաբաժանումների հետ և ցանկացած պահի կարող են խոցում կատարել նույնիսկ առանց լրացուցիչ կոորդինատներ ստանալու:
Տեսախցիկի շնորհիվ «Թամուզը» հետևում է թիրախին, ինչպես նաև փոխում իր ուղեծիրը վերջինիս շարժմանը զուգընթաց: Այն կարող է խոցել մինչև 25 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ:
Թեև մարտական փորձարկման ընթացքում հրթիռը գերազանց արդյունք է ցույց տվել, բայցևայնպես լայն կիրառման համար անհամեմատ թանկ գին ունի:
Խորագիր՝ Նորություններ