2015Թ. ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ 70 ՍՈՒ-34
Մինչև տարեվերջ Նովոսիբիրսկի` Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին կփոխանցի 6 ՍՈՒ-34 ճակատային ռմբակոծիչ:
Այդ դասի ինքնաթիռների թիվը ՌԴ զինված ուժերում նոր նմուշների հետ միասին կկազմի 16 միավոր: Նախատեսվում է մինչև 2015թ. սպառազինության վերցրած ռմբակոծիչների թիվը հասցնել 70-ի:
ՍՈՒ-34-ները հետագայում կազմելու են ՌԴ ռազմաճակատային ավիացիայի կորիզը: Ինքնաթիռների արագությունը 1,9 հազար կմ/ժ է, մարտական գործողության շառավիղը` 1,1 հազար կմ: 30 մմ-անոց թնդանոթից բացի, ունի նաև 12 կախոցներ մինչև 8 տոննա տարատեսակ սպառազինություն տեղադրելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական