ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՆՎԻՐԻ ՊԱԿԻՍՏԱՆԻՆ
Չինաստանը J-10B կործանիչների 1 էսկադրիլիա (12-16 ինքնաթիռ) կնվիրաբերի Պակիստանին: Այդ մասին չինական զինվորական հրամանատարությունը հայտնել է Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վահիդ Արշադի` Չինաստան կատարած այցի ընթացքում:
Նման որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ամրապնդելու ցանկությամբ:
2009թ. Պակիստանը 1,4 միլիարդ դոլար արժողությամբ 36 J-10 կործանիչներ գնելու պայմանագիր էր կնքել` հետագայում նման ինքնաթիռների թիվը զինված ուժերում նախատեսելով հասցնել 150 միավորի: Երկիրը նաև գնում է չինական արտադրության ռազմական այլ ինքնաթիռներ:
Չինական կողմը կործանիչներ նվիրելու առաջարկը արել է վերջերս ԱՄՆ և Պակիստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական