Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՀունիսի 27-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն ՀՀ տարածքում հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը: Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաև զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննում:

Խորագիր՝ Նորություններ


27/06/2017