Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆՀունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Չեխիայի դեսպանը շնորհավորել է Արտակ Զաքարյանին և մաղթել հաջողություն ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է:

Պետր Միկիսկան հայտնել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու` չեխական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ևս ընդգծել է պաշտպանական բնագավառում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը և հույս հայտնել, որ հարաբերություններն առավել կընդլայնվեն և կզարգանան:

Խորագիր՝ Նորություններ


28/06/2017