ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ «ՀՈՒՇԱՆՎԵՐ» ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել զինծառայողի նկատմամբ, ով Աֆղանստանից որպես «հուշանվեր» իր հետ տարել է «Թալիբան» շարժման սպանված կողմնակիցներից մեկի կտրած մատները:
Տվյալ զինծառայողը Շոտլանդիայի Թագավորական գնդի կազմում 2010թ. սեպտեմբերից մինչև 2011թ. ապրիլ ամիսը գտնվել է Աֆղանստանում և տեղի զինված ուժերի հետ համատեղ մարտական հերթապահություն կատարել:
Զինվորը առաջին անգամ է մեկնել Աֆղանստան և մասնագետների կարծիքով դաժան գործողությունները կատարել է սթրեսային իրավիճակում:
Խորագիր՝ Նորություններ