Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸՀուլիսի 12- ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների,  պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները,  նախանշվել առաջիկա ծրագրերը:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը մեծ նշանակություն ունի անհայտ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենադարձելու աշխատանքների և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, հանդես եկել առաջարկություններով:

Խորագիր՝ Նորություններ


13/07/2017