Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԳեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր:

Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը հանդես եկավ 2017 թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի  մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների, դրանց արդյունքների, ինչպես նաև  սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման մասին զեկույցով:

Գնդապետը նշեց, որ երկրորդ եռամսյակում անցկացված զորավարժության ընթացքում սպաները կատարելագործել են իրենց ունակությունները, գործնական ու մասնագիտական հմտությունները՝ պարտականությունների կատարման, մարտի նախապատրաստման և զորքերի ղեկավարման ժամանակ:

Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին, նա զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը,  օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության և զինվորների ծառայության անվտանգության ապահովման, պահակային և պարեկային ծառայության,  դաշտային ղեկավարման կետերի և ներքին ծառայության, գաղտնիության ռեժիմի պահպանության վիճակը գնահատեց բավարար:

Գնդապետը նշեց նաև թերացումների մասին, որոնց վերացման ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԶորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն իր զեկույցում անդրադառնալով երկրորդ եռամսյակում զորամիավորումում անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին՝ կարևորեց անձնակազմերից ընդունված  մարտական հրաձգության ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում պլանի համաձայն անցկացված ներդաշնակումների, հավաքների,  ֆիզիկական, կրակային պատրաստականության պարապմունքների և միջոցառումների, գործնական  մեթոդական օգնությունների,  մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի՝ կատարելագործված հրաձգարանների դերն ու նշանակությունը զորքերի առօրյա գործունեության ընթացքում:

Գնդապետ Ցականյանը ներկայացնելով լավագույններին և արձանագրված դրական արդյունքները, միաժամանակ նշեց նաև կազմակերպչական որոշ թերությունների և դրանց վերացման ուղղությամբ առաջիկա անելիքների մասին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով  տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկայացնելով երկրորդ եռամսյակում կատարված դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը՝ ընդգծեց այդ գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, հասարակական ակտիվների ձևավորման, անցկացվող սպայական ժողովների, դժվար դաստիարակվող կամ նախկինում դատապարտված զինծառայողների, կրտսեր հրամանատարական կազմի հետ տարված անհատական զրույցների, կանխարգելիչ տարբեր միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքներում դաստիարակչական զրույցների, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին ու նրա դրույթներին զինծառայողների ծանոթացման, սոցիոլոգիական հարցումների, ծառայողական քննությունների հետևողականությունն ու կարևորությունը:

Գնդապետն առաջնահերթ կարևորեց անվտանգության կանոնների պահպանումը,  զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը, իրավապահ մարմինների հետ  կապերի ամրապնդումը, հրամանատարների կողմից ցուցաբերվող հետևողականությունն ու վերահսկողությունը, անցկացվող սպայական ժողովների,  հանկարծակի ստուգայցների նշանակությունը, խրախուսանքների և տույժերի ճիշտ կիրառումը, դեպքերպատահարների՝ հրամկազմի կողմից ժամանակին կանխարգելումն ու բացահայտումը, անցանկալի դեպքերից զերծ մնալու նպատակով անցկացվող անհատական զրույցների, իրավական թեմաներով պարապմունքների անցկացումը,սպորտային, ինչպես նաև բանակհասարակություն կապի ամրապնդմանը միտված  միջոցառումների դերը:

Գնդապետ Թումանյանը նշեց ինչպես կարգապահության գծով լավագույն ստորաբաժանումները, այնպես էլ առկա բացթողումների մասին, որոնց ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ:  

Փոխգնդապետ Համո Դարբինյանը խոսեց հրթիռահրետանային ծառայության, անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության, հավաքակայանների ներքին ծառայության, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խստիվ պահպանման, հակահրդեհային պաշտպանության, զրահատեխնիկայի սարքավորումների շահագործման ու նորոգման մասին, միաժամանակ կարևորելով ոլորտում  ամենօրյա տեխնիկական ստուգումների, մարտավարաշարային ցուցադրական պարապմունքների, զորավարժությունների ժամանակ մարտական տեխնիկայի ճիշտ կիրառման դերի և  հնարավոր չնախատեսված դեպքերի ու պատահարների կանխման անհրաժեշտության մասին:

Փոխգնդապետ Դարբինյանը կարևորեց նորակոչիկ վարորդների հաջող լրապատրաստման գործընթացը, հավաքների արդյունավետ կազմակերպումը:

Նշելով ոլորտում տեղ գտած թերությունները  և խոսելով դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին՝  նա ներկայացրեց եռամսյակում սպառազինության գծով զորամիավորման լավագույն ստորաբաժանումները, զինծառայողներին:

Գնդապետ Հովհաննես Նաղդալյանը ներկայացրեց երկրորդ եռամսյակում կատարված իրային ծառայության աշխատանքները, նշելով, որ զորամիավորման ենթակա զորամասերի ճաշարանների վիճակը հիմնականում բարվոք է, և պետք է ձգտել ամառային  շրջանում առավելագույնս մաքուր պահել ճաշարանները, օգտագործվող սպասքը, հետևել սանիտարահիգիենիկ կանոններին:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՓոխգնդապետը խոսեց  օգտագործվող էներգետիկ ռեսուրսների խնայողության, սննդի սպասարկման թարմության ու հիգիենայի, սննդի ընդունման կուլտուրայի անհրաժեշտության ու կարևորության մասին:

Զեկուցելով թիկունքի աշխատանքների, էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի տնտեսումների, անցկացված լավագույն ճաշարան մրցույթի, ճաշարանների սանիտարահիգիենիկ վիճակի, ցուցադրական ճաշերի կազմակերպման, սննդի սպասարկման կուլտուրայի կարևորության, բժիշկների կողմից ճաշատեսակների տեխնոլոգիայի վերահսկողական անհրաժեշտ աշխատանքների, նյութական միջոցների պարբերական ստուգումների, գույքի պահպանման, համաբանակային մրցումների մասին, նա խոսեց նաև ոլորտի թերությունների և դրանց ուղղությամբ տարվելիք խիստ անհրաժեշտ միջոցառումների մասին: Նշելով երկրորդ եռամսյակի լավագույններին, բարձրաստիճան զինվորականը իր ղեկավարած ծառայության աշխատանքները գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն ամփոփելով խորհրդակցությունը՝ քննարկված հարցերի շուրջ կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ, ներկայացրեց զորամիավորումում ուսումնական տարվա նոր փուլի հետագա  անելիքները:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանն ընթերցեց  զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի՝ զինվորական կարգապահության և մարտական պատրաստվածության գծով լավագույն արդյունքներ ապահոված զինծառայողներին և ստորաբաժնումները խրախուսման մասին հրամանը:

Արդյունքների ամփոփման ավարտին,  հանդիսավոր պայմաններում, 2017թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները, զորամասերն ու ստորաբաժանումները  պարգևատրվեցին  պատվոգրերով, կրծքանշաններով, թանկարժեք նվերներով և դրամական խրախուսանքով:

1-ին զորամիավորման լրատվական ծառայություն

Խորագիր՝ #28 (1199) 19.07.2017 - 25.07.2017, Ազգային բանակ


19/07/2017