Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ԺՊՏՈՒՄ ԷՐ ՎԱՐԴԱՆԸ…



ԱՄԵՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ ԺՊՏՈՒՄ ԷՐ ՎԱՐԴԱՆԸ...Հերթական քննարկումն էր Դուշման Վարդանի տունթանգարանում: «Մեր գրադարանը» խմբի կողմից այս անգամ քննարկման թեմա էր ընտրվել Րաֆֆու «Ինքնախաբեություն» հոդվածը: Բակը մարդաշատ էր, և մի տեսակ անհանգստություն կար բոլորի շարժուձևի մեջ: Ներկաները և՛ ուրախ էին, և՛ հուզվածԱյս քննարկմանը հատուկ հյուրերի ենք սպասում, և որքան մոտենում է նրանց գալու ժամը, անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում:

Հյուրերը զինհաշմանդամներն են` ապրիլյան պատերազմի ժամանակ ու տարբեր տարիներին վիրավորված տղաները

Բակի մեծ դարպասները բացվում ենդռների մեջ հայտնվում են անվասայլակներով տղաները` ժպիտները դեմքներին:

Զարիկ մայրիկը սրտի կսկիծը թաքցնելով` մոտեցավ տղաներին, հերթով համբուրեց նրանց ճակատները: Հերոս որդուն հայրենիքին տված մայրը ամեն զինվորի մեջ իր որդուն էր տեսնում:

Մտանք թանգարան: Այստեղ ամեն անկյունից ժպտում էր Վարդանը:

Վարդանի քույրը` Արմինեն, ներկայացնում է եղբորը, մանկությունից հուշեր է մեջբերում, տղաների համար կարդում Վարդանի շարադրությունը, որով ընդունվել էր իրավաբանական ֆակուլտետ: Նա անգիր գիտի ամեն տող, ամեն բառ, բայց հուզմունքը թաքցնելու համար անընդհատ հանումդնում է ակնոցը: Ներսում մոտ հիսուն մարդ կար, սակայն քար լռության էր տիրում

Այնուհետեւ խոսեց հերոսի մայրը: Նա պատմեց որդու մասին ամեն ինչ, թե ինչպես է առաջին անգամ հերոսացած վերադարձել Աֆղանստանից, թե ինչպես է շարժման առաջին օրից հարուստ փորձն ու ռազնական գիտելիքները ներդրել Արցախյան ազատամարտում:

Ահա հասավ Զարիկ մայրիկի խոսքի ամենասրտաճմլիկ մասը. պատմում է, թե ինչպես էր ամեն անգամ գնում Վարդան անունով զոհված հերոսներին դիմավորելուԱռաջինը` Վարդան Բախշյանին, երկրորդը` Վարդան Տերտերյանին, իսկ երրորդ անգամ որդուն` Վարդան ՍտեփանյանինՆա պատմեց նաև, թե ինչպես է որդու խոսքի համաձայն դաշույն դրել նրա գլխի տակ ու հավերժ անմահացած հերոս որդուն Եռաբլուրում հանձնել հայրենի հողին

Քար լռությունը ի վերջո իր տեղը զիջեց զսպված արցունքներին

Զարիկ մայրիկը մեկ անգամ ևս համբուրեց հերոս տղաների ճակատները և խոսքը ավարտեց որդու բառերով. «ԵՐՆԵԿ ՆՐԱՆ, ՈՎ ՄԱՍԻՍԸ ՏՈՒՆ ԿԲԵՐԻ»:

Լսարանում սկսվեց քննարկումը, որից հետո բակում կազմակերպվեց փոքրիկ խնջույք, թնդաց ազգային երգն ու պարըՄթնոլորտը լցված էր Հայրենիքի սիրով

Մութ էր, երբ դուրս եկանք թանգարանից: Դուրս եկանք հոգեպես բյուրեղացած ու քառապատիկ հայենապաշտ դարձած: Բոլորի ականջներում դեռ հնչում էր Զարիկ մայրիկի շուրթերով որդու խոսքը. «Երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»…

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Բանակ և հասարակություն


26/07/2017