Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները քննարկելու և բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով կայացել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպումը մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ։

ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը և զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին:

Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները՝ պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնելու իրենց առաջարկներն ու մտահղացումները:

Խորագիր՝ Նորություններ


26/07/2017