Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ



ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄԶորակոչի վերջին օրն է:  Հանրապետության տարբեր ծայրերից կենտրոնական հավաքակայան են մտնում ամառային զորակոչի վերջին զորակոչիկները:   Հավաքակայան է այցելել  նաեւ ՀՀ պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա շրջում է հավաքակայանում, հետաքրքրվում  զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ,  խորհուրդներ տալիս՝ լինել պատասխանատու, ամեն քայլ կատարելուց առաջ կշռադատելՎստահ եմ, որ շատ լավ կծառայեք, եւ ձեր կյանքի լավագույն հիշողությունները կապված են լինելու հենց բանակի հետ»:

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄՓոխնախարարը  հանդիպում է նաեւ զինվորների ծնողների հետ, լսում  նրանց մտահոգող, հուզող հարցերը եւ վստահեցնում՝ ոչ մի խնդիր անարձագանք չի մնա:

♦♦♦ 

 Հանրապետական հավաքակայանի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանին խնդրում եմ ներկայացնել՝ ինչպես ընթացավ ամառային զորակոչը:

Ամեն ինչ հստակորեն կազմակերպվել է՝ նորակոչիկների դիմավորումընդունումից մինչեւ ծառայավայրի մեկնում: Նախատեսված բոլոր միջոցառումները  կատարվել են,  պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները աշխատել են անթերի, պլանային առաջադրանքը կատարվել  է,-նշում է գնդապետն ու շարունակում: –Մեր զինվորները հոգեբանորեն պատրաստ  են մեկնում բանակ: Չեմ կարող չշեշտել՝ Ապրիլյան քառօրյայից հետո  ոգին ավելի բարձր է:

♦♦♦

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄԱյցելում եմ բուժկետ: Եղեգնաձորից ժամանած զորակոչիկները բուժզննում են անցնում: 

Այստեղ կատարվում է վերջնական բուժզննություն, մեր նպատակն է հայտնաբերել   պաթոլոգիաներ, որ կարող են զարգանալ  կարճատեւ ժամանակահատվածում, ուսումնասիրում ենք զորակոչիկների բժշկական թղթերը,- ասում է հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության մայոր Վադիմ Էլիզբարյանը: –Զորակոչից զորակոչ մշտապես նորամուծություններ են կատարվում: Եվ ակնառու է դրական տեղաշարժը: Արդեն մի քանի տարի է, որ պատվաստումներն արվում են ոչ թե բանակ զորակոչվելուց անմիջապես  առաջ,  այլ նախապես՝ տարածքային  պոլիկլինիկաներում, ինչն էլ հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդացումներից: Զորակոչիկներն այս զորակոչից սկսած՝ սնվում են հավաքակայանում, ինչն արդեն իսկ բացառում է սննդային թունավորման աճը: Ամռան շոգին  հատկապես մսեղենը, կրեմով թխվածքները նախկինում թունավորումների լուրջ պատճառ էին դառնում:

♦♦♦

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄՀավաքակայան սնունդ չի բերվում, դրա կարիքն այլեւս չկա, եւ չի թույլատրվում:

Հավաքակայանի ճաշարանում կերակուրների բազմազանություն է:

Ամեն օր երկու  տեսակի աղցան,   2 տեսակի մսեղեն…,- «զինվորական մենյուն» է թվարկում սննդապահովման հարցերով զբաղվող «ԼԱՐՍ» ՍՊԸի ղեկավար Արթուր Պռազյանը,- հայկական ճաշատեսակների վրա ենք հիմնական շեշտը դնում:

Իսկ հավաքակայանի ճաշարանում խորոված  էլ են տալիս, քյուֆթա

Տղերքից մեկը սրամտում է ՝ էսքան բան կա, մնում է մի օղի էլ տաք, կլինի ռեստորան

♦♦♦ 

Վիճակահանության սենյակում  ռազմական ոստիկանության պահպանության  եւ սպասարկման վաշտի առաջին դասակի  հրամանատար Հայկ Հովհաննիսյանը զորակոչիկներին հանձնում է համապատասխան տառերը, երիտասարդները իրենց տառին համապատասխան թմբուկներից հանում են զորամասի տեղակայման վայրը:

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄԶրուցում եմ տղաների հետ. Սամվելը Վոլգոգրադից է եկել. «Մեկ տարեկան եմ եղել, երբ գնացել ենք Հայաստանից, եւ այսքան տարի բացակայելուց հետո վերադարձել եմ: Ուրախ եմ, որ հայրենիքիս պետք է ծառայեմ»:  Րաֆֆի Վարդանյանը Կրասնոդարից է եկել՝  միայն ու միայն ծառայելու նպատակով. «Քեռիս զինվորական է, փոխգնդապետ, եղբայրներս բոլորն էլ ծառայել են, հիմա իմ հերթն է»: Էդգար Խաչատրյանը եւս Ռուսաստանից է եկել պարտքը կատարելու:

Մովսես Գրիգորյանը  երաժիշտ է. «Սովորում  եմ Գավառի երաժշտական քոլեջում: Զորամասում էլ տղերքի համար կերգեմ, երգն էլ է ուժ տալիս, ոգեւորում, զենքին հավասար ուժ ունի»,- նկատում է Մովսեսը: Գարեգին Զախարյանը Ղափանից է. «Բարձր տրամադրությամբ գնում ենք ծառայության»:  

♦♦♦ 

Համազգեստն ստացան, զինվորական առաջին կերակուրը համտեսեցին, ծառայավայրն էլ ընտրեցին: Ծառայության մեկնելուց առաջ Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալի եւ կենտրոնական հավաքակայանի հոգեւոր սպասավոր Տեր Սամուել քահանա Սարգսյանը օրհնանքի խոսքերով, Տիրոջ  խրատներով ու պատվիրաններով «զինելով»՝ տղաներին ճանապարհում է զինված ուժեր` «Բարձրյալ Աստծու հովանու ներքո  մեր երկրում խաղաղություն  լինի, թող Աստված զորակցի, օրհնի եւ պահպանի մեր զինվորներին, մեր հայրենիքը, ամբողջ աշխարհը…»:

♦♦♦

ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄՇուտով զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսները կշարժվեն մեր հայրենիքի տարբեր անկյուններ: Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ասրյանը վստահեցնում է՝ «Ճանապարհներն ապահով են: Ռազմական ոստիկանները  ճանապարհային ոստիկանության հետ համատեղ զորակոչիկներին ուղեկցում են զորամասեր: Մեր հերոսներին ենք ճանապարհում: Ամեն զինվոր մի հերոս է»,- հավելում է փոխգնդապետը:

♦♦♦

Շարժվում են ավտոբուսները, ծնողները ջանում են մի վերջին անգամ տեսնել զինվոր որդու դեմքը, որսալ հայացքը: Դժվարանում են:

Շարժվող ավտոբուսի հետեւից մի տարեց կին խաչակնքում է.

Բոլորն էլ մեր զավակներն են, Աստված ձեզ պահապան, զինվորնե՛ր ջան

Աստված պահապան, հերոսնե՛ր ջան

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/08/2017