ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017թ. առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:
ԿՌԲՀ նախագահ Սահակ Օհանյանը մանրամասն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։ Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված որոշ առաջարկներ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։
Ամփոփելով հաշվետվությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության պիտանելիության և զինծառայողների առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից բարձր է գնահատել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի իրականացրած բժշկական փորձաքննությունների նշանակությունը, ինչպես նաև կարևորել է ԿՌԲՀ աշխատանքներում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։