ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՊՆ) հայտարարում է մրցույթ` Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ռազմական ամբիոնի (այսուհետ` ՇՊՀ ՌԱ) պետի հետեւյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
- ՇՊՀ ՌԱ ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` գնդապետ, 33)1 հաստիք
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է`
* ունենալ բարձրագույն ռազմամական կրթություն,
* ունենալ հաստիքով նախատեսվածին հավասար կամ մեկ աստիճան ցածր զինվորական կոչում,
* զբաղեցրած լինի ՌՈՒՀ-ի համապատասխան բաժնի սպայի կամ մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ վաշտի, մարտկոցի հրամանատարի պաշտոն,
* գիտամանկավարժական առնվազն 5 տարվա ստաժ, վերջին պաշտոնում` առնվազն 3 տարվա զինվորական ծառայության ստաժ:
Նշված պաշտոնը զբաղեցնելուհամար պահանջվում է նաեւ.
* ռուսերեն լեզվի ազատ եւ մեկ այլ օտար լեզվի /կարդում եւ կարող է բացատրվել/ տիրապետում,
* ունենալ անմիջական հրամանատարի (պետի) երաշխավորագիրը (բնութագիրը),
* ունենալ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձեւի ձեւակերպված թույլտվություն.
* համակարգչով եւ գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* նախապատվությունը տրվում է գիտական աստիճան, գիտական կոչում ունեցողին,
Մրցույթի անցկացման կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ` համաձայն 14.02.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 164 հրամանի կետերի:
Մրցույթը կկայանա 25.09.2017թ. ժ.12:00-ին:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ք. Երեւան, Բագրեւանդի 5) պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`
* գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ եւ ՌԿ վարչության պետի անունով (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
* հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,
* պարգեւատրումների եւ մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում)
* ինքնակենսագրություն,
* անձնագրի պատճենը,
* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 15.09.2017թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրին եւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ք. Գյոմրի Շիրակացի 21/5 ռազմական ամբիոն:
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ք. Գյումրի Շիրակացի 21/5 ռազմական ամբիոն մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ:
Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Նորություններ