ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին:
Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը և շփման գծում տեղի ունեցած զարգացումները` հատկապես շեշտադրելով 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և այդ ընթացքում վերջինիս զինված ուժերի կատարած ռազմական հանցագործությունները:
Խորագիր՝ Նորություններ