Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՉԺՀ պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանին։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են հայ-չինական բանակցությունները։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՈղջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու հինավուրց և մեծ ժողովուրդների պատմական և արժեհամակարգային ընդհանրությունները հրաշալի նախադրյալ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտում։ Որպես արդյունավետ փոխգործակցության ուղղություններ նշվել են փոխադարձաբար՝ երկու երկրների համար զինվորական մասնագետների պատրաստումը և համագործակցությունը հումանիտար ոլորտում։ Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ չինական ռազմակրթական հաստատություններում բարձրագույն կրթություն ստացած հայ զինվորականները հրաշալի սպաներ ու հրամանատարներ են դառնում։ Հայաստանն էլ կընդլայնի չինացի զինվորական մասնագետների պատրաստման ծրագիրը։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՀանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրներին։ Չինաստանը վերջին տարիներին առավել մեծ ներգրավվածություն ունի ժամանակակից գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Հայաստանը մեծապես կարևորում է այդ ջանքերն ու պատրաստակամություն հայտնում աջակցելու դրանց։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև Հայաստանը մեծ երկիր չէ, այդուհանդերձ, պատկառելի մասնակցություն է բերում խաղաղարար առաքելություններում։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸԵրկու պետությունների պաշտպանության նախարարները փոխադարձ շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Չինաստանի համար զգայուն հարցերում հետևողական և կառուցողական դիրքորոշումների համար, որոնք դրսևորվում են այնպիսի կարևոր միջազգային հարթակներում, ինչպիսին է, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հայաստանի համար հիմնախնդիր է նախևառաջ ղարաբաղյան հակամարտությունը։ Չինաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հակամարտության հետ կապված ներկա իրավիճակը, նշելով, որ թեև Հայաստանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բանակցային ճանապարհով, այդուհանդերձ, երկրի զինված ուժերը մշտապես պատրաստ են ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸիրադրության ցանկացած զարգացման։

Կողմերը համակարծիք են, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՎիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Նորություններ


06/09/2017