ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՉԺՀ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։
Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում