Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՍեպտեմբերի 18-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում  մեկնարկել է ՀայաստանՍփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Լիագումար նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Իր օրհնության խոսքն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան այրեր, հասարակականքաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ ու անդամներ, լրագրողներ, տնտեսության, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ավելի քան 1800 ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Համաժողովի շրջանակում ընթանում են քննարկումներ չորս հիմնական թեմատիկ ուղղություններով. Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, արտաքին քաղաքականության օրակարգ, հայապահպանության հիմնախնդիրներ:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸԹեմատիկ ուղղությունների կազմակերպման պատասխանատու գերատեսչություններն են ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, սփյուռքի նախարարությունները:

Համաժողովի շրջանակներում Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում տարբեր պետական գերատեսչություններ, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավար նվիրված է «Ազգբանակ» գաղափարախոսությանը, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»  և զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին

Խորագիր՝ Նորություններ


19/09/2017