Ми 28 Havoc
Հիմնական
մարտավարատեխնիկական տվյալներ
Երկիր Ռուսաստան
Տեսակ Հարվածային ուղղաթիռ
Ընկերությունը ОКБ им. П.О. Милг
Առաջին թռիչքը 1982թ.
Առավելագույն թռիչքային քաշը 12000 կգ
Թռիչքային հեռավորությունը 1105կմ
Թռիչքային բարձրությունը 5700 մ
Առավելագույն արագությունը 382 կմ/ժ
Անձնակազմը 2 մարդ
Մի-28-ն իրենից ներկայացնում է դասական կառուցվածքի ուղղաթիռ: Ունի մեկ գլխավոր X ձևի և ետևի ուղղորդիչ փեռ, ինչպես նաև եռանկյունային դասավորության չփակվող անիվներ: Ինքնաթիռի ստեղծման հենց սկզբում հիմնական խնդիր համարվեց ագրեգատների համատեղ էկրանավորումը, ինչպես նաև կարևոր կետերի զրահապատումը, որոնք պետք է ապահովեն ուղղաթիռի կենսունակությունը մարտում: Մի-28-ի ստեղծման աշխատանքները սկվել են 1980-ական թթ. սկզբին: Առաջին թռիչքն ուղղաթիռը կատարել է 1982թ.: Այն ստեղծված է մարտական գործողություններում (հակառակորդի հակաօդային միջոցներով լեցուն մարտական գործողություններ) կարևոր խնդիրներ կատարելու համար: Ընդունակ է առաջադրանքներ կատարել ցերեկով և գիշերով` փոքր բարձրությունների վրա (5-15մ): Ունի բարձր թռիչքամարտավարական հնարավորություններ: Ունակ է թիրախներ որսալ և ոչնչացնել կարճ ժամանակահատվածում: Մի-28-ը նաև բավական զրահապատ է, կարող է իր վրա ընդունել փոքր տրամաչափի զենիթային զինատեսակների հարվածներ: Մի-28-ի վրա տեղադրված են գազատուրբինային շարժիչներ էլեկտրոնային համակարգով: Մի-28-ը Ռուսաստանի դաշնության հիմնական հարվածային ուղղաթիռն է: Մի-28 ծրագիրը, կարելի է ասել, ամերիկյան «Ապաչի» ծրագրի կրկնօրինակումն է: Արտաքնապես նմանությունները շատ են (նույն X ձևի փեռը, ինչպես նաև կոնստրուկցիան վերցված է «Ապաչի»-ից), ընդհանրապես Մի-28 ծրագիրն ուղղված էր հենց «Ապաչի» ծրագրի դեմ, սակայն տեխնիկական տվյալներով Մի-28-ը շատ է զիջում վերջինիս: Թեև որոշ ռուս մասնագետների պնդմամբ Մի-28-ը լավագույնն է, սակայն թե՛ թռիչքատեխնիկական և թե՛ էլեկտրոնային սարքավորումների հագեցվածությամբ զիջում է ոչ միայն «Ապաչի»-ին, այլեւ վերը նշված ուղղաթիռներին, այդ իսկ պատճառով այն հինգերորդն է մեր ցուցակում:
Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Ռազմական