Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆՀոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:

Խորագիր՝ Նորություններ


06/10/2017