ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՈՐՈՆՈՒՄ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական–մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:
Մարտավարամասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:
Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է:
«Որոնում 2017» մարտավարամասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը անցկացվել է հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում: