Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԻՍՏ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԻՍՏՀոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՕՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։

Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ:

Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՕՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, որ ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է.  «Նման միջոցառումները նպաստում են մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը, մարտունակության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր գործիք են երիտասարդությանը զինվորական ծառայությանը նախապատրաստելու համար»:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ  «ԴՕՍԱԱՖ»-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել են Ռուսաստանի «ԴՕՍԱԱՖ»-ի՝ «ԽՍՀՄ առաջին եռակի հերոս Ա. Պոկրիշկինի» անվան մեդալով։

Խորագիր՝ Նորություններ


11/10/2017