ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Լոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի սաների նամակները` ուղղված հայ զինվորին:
Բարեւ, քա՛ջ զինվոր
Դո՛ւ, հերոս հայ զինվոր, չկարծես մենակ ես. ես շուտով կմեծանամ եւ պաշտպան կլինեմ քեզ: Մեր դրոշը մշտապես բարձր պահի, մինչեւ կհասնեմ քեզ:
ԱՐԱՄ
13 տարեկան
♦♦♦
Սիրելի՛ զինվոր
Ես Լիաննան եմ, 13 տարեկան: Շատ հպարտ եմ ձեզանով: Գիշեր ու ցերեկ սահմանների վրա կանգնած իմ եղբայրներ, ձեր շնորհիվ է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ իմ հայրենիքը ապրում է խաղաղ:
Շնորհակալություն ձեզ, հայ զինվորներ:
ԼԻԱՆՆԱ
♦♦♦
25-ամյա անկախ Հայաստանի հպարտ մարտիկ`
սիրելի հայ զինվոր
Իմ անունը Մարիա Նազարյան է, ես 12 տարեկան եմ: Ուզում եմ՝ իմանաք, որ ես ամեն օր հպարտանում եմ ձեզանով: Դուք ամեն օր ձեր կյանքը վտանգում եք` մեր հողն ու մեր հայրենիքի պատիվը միշտ բարձր պահելու համար: Շնորհակալություն: Առանց ձեզ ես չէի կարող տեսնել մեր անկախ Հայաստանը: Դուք միշտ իմ սրտում եք: Ամեն օր ես աղոթում եմ ձեզ համար եւ ուրախանում, որ ձեզ նման ուժեղ տղաներ են ծառայում եւ կռվում մեր եւ մեր երկրի համար:
Սիրով`
ՄԱՐԻԱ ՆԱԶԱՐՅԱՆ
♦♦♦
Այս տարի մենք տոնեցինք հայոց բանակի տոնը. դուք եք մեր հայրենիքը, մեր ուժը, մեր ապագան եւ մեր հպարտությունը: Մեր զինվորներ` արի ու քաջ, ձեր շնորհիվ ապրում ենք խաղաղ ու պաշտպանված: Ձեր շնորհիվ մենք երբեք չենք նահանջի:
Աստված միշտ ձեզ հետ:
ԱՐԳԻՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆ
11 տարեկան
♦♦♦
Սիրելի՛ զինվոր
Ես Էլենն եմ, 11 տարեկան: Սիրում եմ իմ Հայաստանը, հայրենիքում ունեմ տատիկ ու պապիկ: Ես գիտեմ, որ 18 տարին լրացած բոլոր տղաները գնում են բանակ, որ ծառայեն մեր հայրենիքին եւ պահեն մեր սահմանները: Սիրում եմ մեր քաջ զինվորներին եւ հպարտանում իրենցով:
ԷԼԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Բանակ և հասարակություն