ՀՈՒԼԻՍԻՆ ԱՄՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011 թվականի հուլիսին Միացյալ Նահանգների բանակում գրանցվել է 32 ինքնասպանություն: Ոչ մի ամիս այդքան ինքնասպանություն չէր գրանցվել 2009 թվականից ի վեր, երբ, ի տարբերություն ԱՄՆ զինված ուժերի մյուս զորատեսակների, Ցամաքային զորքերի հրամանատարությունը գաղտնազերծեց ինքնասպանությունների վիճակագրությունը:
2011 թվականի 7 ամիսների ընթացքում ԱՄՆ զինված ուժերում իր կյանքին վերջ է տվել 151 զինծառայող: Եվս 12 դեպքերի հետաքննությունը դեռ չի ավարտված, և դրանք առայժմ որակավորվում են որպես «ենթադրյալ ինքնասպանություններ»:
CNN գործակալության տվյալներով, 2011 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերում գրանցվել է զինծառայողների ինքնասպանության 28, ծովային հետևակում` 21 և ռազմածովային ուժերում` 33 դեպք:
Խորագիր՝ Նորություններ