ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՎԻԱՑԻՈՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ
Ռուսական 3 ընկերություններ ավիացիոն հարվածային նոր համալիր ստեղծելու պայմանագիր են ստորագրել: Նոր համալիրը «Կլաբ-Կ» համալիրի հրթիռներ կարձակի:
«Կլաբ-Կ»-ն կոնտեյներանման հրթիռային համակարգ է: Այն ունիվերսալ է, կարող է տեղադրվել ինքնաթիռների, տարբեր տեսակի նավերի, գնացքների, բեռնատար ավտոմեքենաների վրա, նաև բեռների ծովային տեղափոխման ստանդարտ կոնտեյներում: Նախատեսված է վերջրյա և ցամաքային թիրախների խոցման համար:
Առայժմ ավիացիոն համալիրը կստեղծվի ընկերությունների միջոցներով, հետագայում անհրաժեշտ փորձարկումներից հետո հնարավոր է ծրագիրը ֆինանսավորվի երկրի ռազմական բյուջեից:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական