Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ



ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՍույն թվականի հոկտեմբերի 26-ին 5-րդ զորամիավորման Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում մեկնարկել են 2017թ. ձմեռային զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայությունից արձակվող զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանը, հետագա աշխատանքային գործունեության պլանավորմանն ուղղված փորձնական ծրագրով աշխատանքները:

ՀՀ պաշտպանության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով կազմավորվել է աշխատանքային խումբ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալմայոր Ա. Ալեքսանյանի ղեկավարությամբ, հաստատվել է փորձնական ծրագրի ժամանակացույցը, համաձայն որի՝ պլանավորվել է իրականացնել  աշխատանքներ` նպատակ ունենալով պարտադիր զինվորական ծառայության վերջին վեց ամիսներին զինծառայողների մոտ ամրապնդել վստահությունը ապագայի նկատմամբ, խորհրդատվություն տրամադրել մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև զորացրումից հետո համայնքներում զինծառայողների զբաղվածությունն ապահովելու համար:

Պահեստազոր արձակվող զինծառայողների հետ զորամասում աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով:

Առաջին փուլում պարապմունքներ են անցկացվելու անձնակազմի հետ տարվող աշխատանքների առավել մեծ փորձ  ունեցող զինծառայողների հետ:

Երկրորդ փուլում աշխատանքային խումբը և չորսօրյա վերապատրաստում անցած անձնակազմը աշխատանքներ է իրականացնելու 2016թ. առաջին զորակոչի զինծառայողների հետ, որը կազմակերպվելու է տեղեկատվության և խորհրդատվության իրականացման կարգով: Համաձայն ծրագրի` պարապմունքները կազմակերպվելու են անհատական և խմբային կազմով: Հետագայում ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով զորացրվող զինծառայողների հետ անցկացվելու են սոցիալական հարցումներ:

Աշխատանքային խմբի անդրանիկ նիստում, ծրագրի իրականացման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալմայոր Ա. Ալեքսանյանը աշխատանքային խմբի անդամներից պահանջեց ցուցաբերել մեծ պատասխանատվություն ծրագրով նախատեսված յուրաքանչյուր միջոցառմանը, քանի որ այն փորձնական է, բայց հետագայում կարող է դառնալ պարտադիր գործառույթ:

 5-ՐԴ ԶՄ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ


09/11/2017