Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌԸ



Turkish Aerospace Industries ընկերությունը սկսել է Թուրքիայում պատրաստված T-129B հարվածային ուղղաթիռի թռիչքային փորձարկումները:

Awgusta Westland ընկերության հետ համատեղ մշակվող ուղղաթիռի նախատիպն առաջին անգամ օդ է բարձրացել 2009թ.: 2010թ. երեք փորձանմուշներից մեկը վթարվել է և հետաձգել հետագա աշխատանքները:

T-129B-ը Իտալիայի զինված ուժերի A-129 Mangusta ուղղաթիռի մոդիֆիկացիաներից է: Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարության կնքած պայմանագիրը նախատեսում է 51 ուղղաթիռի արտադրություն և հետագայում ևս 40 մարտական մեքենայի կառուցման հնարավորություն:

Գործարքի արժեքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո:

Սերիական արտադրության առաջին մեքենաները թուրքական զինված ուժերը կստանան 2013թ.: Վերջնական տարբերակում ուղղաթիռների վրա կտեղադրվեն հզոր շարժիչներ բարձրլեռնային ևշոգ պայմաններում տեխնիկայի շահագործման հնարավորությունները բարձրացնելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


22/08/2011