ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Լոնդոնի հայկական շաբաթօրյա վարժարանի սաների նամակները` ուղղված հայ զինվորին:
Բարեւ, իմ եղբայր զինվոր
Ես Դավիթն եմ: Ապրում եմ Լոնդոնում: Ես շատ հպարտ ես քեզնով, որ դու, քո կյանքը վտանգի մեջ դնելով, պաշտպանում ես մեր հայրենիքը:
Խնդրո՛ւմ եմ, քեզ լավ նայիր, եւ Աստված թող միշտ քեզ հետ լինի:
Իմացի՛ր, ես միշտ քո կողքին եմ եւ այս պահին էլ իմ մայրենի լեզուն եմ սովորում Լոնդոնում, որ մի օր էլ ես օգտակար լինեմ իմ հայրենիքին:
Մեզ շատ սիրող եւ հարգող`
Դավիթ Կարապետյան
12 տարեկան
♦♦♦
Սիրելի՛ հայ զինվոր
Այսօր ես շատ ուրախ եմ նամակ գրելու ձեզ: Ես միշտ կաղոթեմ ձեզ համար: Ես օտար երկիր կապրեմ, բայց հայ եմ, հայերեն կսովորեմ գրել, կարդալ, հայերեն երգել, պարել: Միշտ հայրենիքն իմ միտս է: Ամեն տարի ծնողիս հետ կգանք Հայաստան: Միշտ կհետեւեմ ձեր լուրերին:
Աստված ձեզ էլ, սահմաններին էլ պահապան:
Սիրով՝
Սերինե Պողոսյան
11 տարեկան
♦♦♦
Սիրելի՛ զինվոր
Մեր հայրենիքը միշտ պաշտպանել են ձեզ նման քաջ զինվորները: Ես գիտեմ, թե որքան կարեւոր է ձեր գործը մեր բոլորի համար: Շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ունի ձեզ նման տղաներ, որ միշտ պատրաստ են պաշտպանելու մեզ բոլորիս:
Ուրախ օր եմ ցանկանում բոլորիդ: Լավ մնացեք, հա՛յ զինվորներ:
Սիրով` Էլզայից
10 տարեկան
♦♦♦
Բարեւ, սիրելի՛ զինվոր
Իմ անունը Լիլիթ Սիմոնյան է, ես 13 տարեկան եմ եւ ապրում եմ Լոնդոնում: Ես գիտեմ, թե դուք ինչ քաջ եք եւ ձեր կյանքի գնով պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները վտանգավոր եւ սառնասիրտ թշնամուց: Իսկ ես սովորում եմ Լոնդոնի շաբաթօրյա հայկական դպրոցում եւ սովորում եմ հայերեն գրել ու կարդալ, եւ ինչպես դուք եք պահպանում մեր հայրենիքը, այնպես էլ ես եմ պահպանում մեր հայ լեզուն օտար երկրում: Ցանկանում եմ, որ դուք լինեք միշտ ուժեղ եւ առողջ ու պահպանեք մեր հայրենիքը, որ մենք երբեք չկորցնենք մեր հայ լեզուն ու հայրենիքը:
♦♦♦
Սիրելի՛ զինվոր
Ես Մելիսան եմ, 13 տարեկան, ապրում եմ Լոնդոնում, հաճախում եմ հայկական շաբաթօրյա դպրոց, ունեմ լավ ուսուցիչ, որը միշտ պատմում է մեր հայ հերոսների մասին, որ կյանքը նվիրում եք հայրենիքի եւ հայ ժողովրդի համար, որ ապրեն խաղաղ եւ հանգիստ: Փա՛ռք մեր զինվորներին, փա՛ռք մեր եղբայրներին: Հպարտանում եմ ես Ձեզանով:
Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Բանակ և հասարակություն