ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՌՈՒՍՆԵՐԸ ԻՆԸ ՆՈՐ ՈՒՂՂԱԹԻՌ ԿՍՏԵՂԾԵՆ
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը առաջիկա տասնամյակում կիրականացնի հեռանկարային ուղղաթիռների ստեղծման 9 նախագիծ:
Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների շրջանակներում այժմ մշակվում է ուղղաթիռների 6 մոդել, իրենց արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաների հիման վրա արդիականացվում և ընդլայնվում է ՄԻ-171Մ, ՄԻ-26Տ2, ԿԱ-226 մոդելների շարքը: Նախագծվում է ՄԻ-34Ս1 թեթև բազմանպատակ ուղղաթիռը:
Նախատեսվում է ստեղծել նաև հեռանկարային արագընթաց ուղղաթիռ, ինչպես նաև բազմանպատակ այլ մոդելներ:
Ներկայումս ռուսական ուղղաթիռների մասնաբաժինը համաշխարհային շուկայում շուրջ 6 տոկոս է: Ընկերությունում հույս ունեն նոր մոդելների շնորհիվ այդ թիվը հասցնել 10 տոկոսի, իսկ 2020թ.` 15 տոկոսի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական