ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐՈՍԻՆ
2017թ. նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց Արցախի Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 21-ամյակին նվիրված մեծարման երեկո, եւ դպրոցի 9-րդ դասարանն էլ անվանակոչվեց նրա անունով:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Լիլիթ Հարությունյանը: Ելույթներով հանդես եկան 9-րդ դասարանի սաները, որոնք վերհիշեցին Ռոբերտ Աբաջյանի կատարած սխրանքը, անցած մարտական ուղին և կենսագրությունը:
Միջոցառմանը ներկա էին N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը, տեղի համայնքի բնակիչները և այլ հյուրեր:
Ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Էլլա Միրզոյանը, համայնքի ղեկավար Բագրատ Հովակիմյանը, որից հետո զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյանը զորամասի հրամանատարի անունից պատվոգրերով պարգևատրեց դպրոցական անձնակազմին՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամուր հիմքերի վրա պահելու համար:
Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Բանակ և հասարակություն