Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 28-ի երեկոյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում, որը երկրի զինված ուժերի սպայակազմի գլխավոր դարբնոցներից է։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանին ներկայացվել է ակադեմիայի կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։

Հայկական պատվիրակությունը շրջել է ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։ Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել հայկական և բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները։

Հայբելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև նոյեմբերի 29-ի առավոտյան Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։ Հայկական պատվիրակությունը շրջել է ուսումնարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին։ Նախարար Սարգսյանը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձն ու պատմել հայաստանյան ռազմակրթության ոլորտում սկիզբ առած բարեփոխումների մասին։ 

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարան, ծանոթացել ընդգրկուն ցուցադրությանը։ 

Ավելի ուշ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մինսկի Բոլոր Սրբերի տաճար-հուշարձանում։

Խորագիր՝ Նորություններ


30/11/2017