Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ «ՅԱՍԵՆ» ԴԱՍԻ 10 ՍՈՒԶԱՆԱՎ ԿՍՏԱՆԱ



Մինչև 2020թ. ՌԴ ռազմածովային ուժերի համար կկառուցվի 885 «Յասեն» դասի 10 ատոմային սուզանավ:
Սկզբնապես նախատեսվում էր կառուցել «Յասեն» դասի 30 ատոմային սուզանավ, սակայն այդ թիվը կրճատվեց ֆինանսավորմանը համապատասխան:

Այս դասի առաջին սուզանավը` «Սեվերոդվինսկը», ռազմական նավատորմը կստանա մինչև այս տարվա վերջ: «Սեվմաշ» ձեռնարկությունում կառուցվում է երկրորդ սուզանավը` «Կազանը»:

Նոր սուզանավերը կսպառազինվեն գերձայնային հրթիռներով, տորպեդներով և հրթիռ-տորպեդներով: Խոցման միջոցները կկիրառվեն ինչպես ատոմային, այնպես էլ սովորական սպառազինման տարբերակով:
«Յասեն» նախագծի սուզանավի երկարությունը 119 մետր է, ջրատարողությունը 13,8 հազար տոննա է: Այն կունենա 31 հանգույց արագություն: Ինքնաբավ նավարկության ժամկետը 100 օր է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/08/2011