ԼԵՈՊԱՐԴ 2Ա7+ (ԳԵՐՄԱՆԻԱ)
«Լեոպարդը» աշխարհի տանկային արդյունաբերության հնագույն նմուշներից է: «Լեոպարդ 2» տանկի զանգվածային արտադրությունն սկսվել է 1972թ.: Արդիականացման աշխատանքների շնորհիվ այն դեռևս համարվում է լավագույններից մեկը:
2010թ. «Eurosatory» ցուցահանդեսին գերմանացիները ցույց տվեցին նոր՝ քաղաքային պայմաններում մարտերի համար նախատեսված, արդիականացված «Լեոպարդ 2Ա7+» տանկը. դրանում փոխվել է շատ բան՝ սկսած կորպուսից, մինչև անձնակազմի թիվը:
«Լեոպարդ 2Ա7+» տանկը սպառազինված է 120 մմ հարթափող թնդանոթով, որը կարող է հրաձգություն վարել տարբեր տեսակի արկերով, այդ թվում` «LAHAT» կառավարվող հրթիռներով: Փողը լիովին կայունացված և կապված է լազերային հեռաչափ համակարգին, ինչը հնարավորություն է տալիս խոցելու մինչև 5 կմ հեռավորության վրա շարժվող թիրախները: Կորպուսը կազմված է եռաշերտ համակցված պողպատե և վոլֆրամե զրահից:
Տանկի պաշտպանվածության ուժեղացման կարևորագույն մասերից է «Rheinmetall» ընկերությունում մշակված «ROSY» ծխաքողային համակարգը: Այն ոչ միայն ձևավորում է ծխային ամպ, այլեւ ստեղծում է դինամիկ ծխի պատ, որը հնարավորություն է տալիս տանկին շատ սեղմ ժամանակահատվածում խուսափելու հակատանկային հրթիռների զանգվածային հարվածներից:
Տանկը համալրված է մոդուլային պաշտպանության կոմուլյատիվ արկերով: Բարձրացել է տանկի կայունությունը շարժման ժամանակ, ինչպես նաև բարելավվել է սպառազինության դասավորությունն ու զինամթերքի տեղաբաշխումը:
«Լեոպարդ 2Ա7+» կարող է վարել դիրքային մարտեր, ինչպես նաև կատարել մարտական առաջադրանքներ` փոխգործակցելով այլ զորքերի հետ: «Լեոպարդ 2» մակնիշի բոլոր տանկերը կարող են տեխնիկապես արդիականացվել և վերափոխվել «Լեոպարդ 2Ա7+»-ի:
Մարտավարատեխնիկական բնութագիրը
Քաշը ¬ 67500 կգ
Անձնակազմը ¬ 4 մարդ
Սպառազինությունը ¬120 մմ հարթափող թնդանոթ, 12.7 մմ և 7.62 մմ գնդացիր,
40 մմ նռնականետ
Շարժիչի հզորությունը – 1500 ձիաուժ
Արագությունը ¬ 72 կմ/ժ
Ընթացքի պաշար ¬ 450 կմ
Չափսերն են
Երկարությունը ¬ 10,9 մ
Լայնությունը ¬ 4,00 մ
Բարձրությունը ¬ 2,6 մ
Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ռազմական