Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ



ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆԴեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին բուհեր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի մասը ցանկություն ունի զորացրվելուց հետո բուհ ընդունվել կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԶՈՐԱՑՐՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆՎիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում և որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, ապա էապես կմեծանա բուհեր դիմած զորացրված երիտասարդների թիվը։

Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել բուհերին՝  իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի և այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպումքննարկումներ կազմակերպելու հարցում։

Հանդիպման մասնակիցները ողջունել են Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ վստահեցնելով, որ գործուն քայլեր կձեռնարկեն դրա իրագործման ուղղությամբ։ 

Խորագիր՝ Նորություններ


13/12/2017