Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ



ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆՀարավարեւելյան սահմանագոտում ենք՝ փոխգնդապետ Հ. Հայրումյանի հրամանատարությամբ  գործող զորամասում: Այս զորամասը մշտապես  հաջող մասնակցություն է ունեցել տարբեր բնույթի զորավարժությունների, համաբանակային միջոցառումների: Ստորաբաժանումները հաղթող են ճանաչվել տարբեր մրցույթներում՝ լավագույն ստորաբաժանում շարային պատրաստությունից, լավագույն տանկի անձնակազմ և այլն:

Զորամասը շարժունակ է, կարողանում է արագ  բացազատվել եւ  առաջադրված խնդիրները լիարժեք կատարել: Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական կիրառման շրջան դուրս բերված ստորաբաժանումներին հաջողվել է փայլուն կատարել առաջադրված մարտական խնդիրը, զգալի կորուստներ  պատճառել հակառակորդին:

Մեր այցելության ժամանակ զորամասում ստուգումներ էին, հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում էր տարբեր ծառայությունների աշխատանքը:

Հանձնաժողովի անդամները ստուգումների արդյունքներից հիմնականում գոհ են,- ասում է հրամանատարի տեղակալ, մայոր Միքայել Մովսիսյանը: –Նրանք արձանագրել են, որ լավ համախմբված, մարտական առումով՝ պատրաստ անձնակազմ ունենք, բարոյահոգեբանական վիճակը կայուն է: Մեր զորամասը տարիների ընթացքում աստիճանաբար կատարելագործվել է, ձեռքբերումներ ունեցել, հասել  բավականին մեծ խնդիրների կատարման: Վստահ եմ՝ հաջողությունները շարունակական կլինեն:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆԶինվորականի խոսքում միայն հաստատակամ վճռականություն է՝ հիմնված փորձի և գիտելիքի վրա: Մայոր Մովսիսյանը 1996թ. բանակում է: Նվիրված, բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է եւ պարգեւատրվել Արիության մեդալով:

Մարտունու Բերդաշեն գյուղից է, մանկավարժների ընտանիքից: Հայրը՝ գյուղի դպրոցի տնօրեն, մայրն՝ ուսուցչուհի, եւ ո՞վ իմանա, եթե 90-ականների սահմանային բախումները չվերածվեին պատերազմի, գուցե բոլորովին այլ մասնագիտություն ընտրեր: Բայց հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը ժամանակի հրամայականն էր, թելադրանքը: Ընդունվեց տանկայինինժեներական ինստիտուտ: Պատերազմը շատերի երազանքների ճանապարհը փոխեց. մայորի միջնեկ  եղբայրը նույնպես զինվորական է, կապի դասակի հրամանատար, մյուս եղբայրը ծառայել է ՊԲ զորամասերից մեկում, քույրն էլ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում պատմություն է դասավանդում

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆԱյսպես մանկավարժների ընտանիքից դարձանք զինվորականների ընտանիք,-  կատակում է մայորը:

Երկու զավակ ունի՝ տղա ու աղջիկ: Որդին՝ փոքրիկ Տիգրանը, դեռ մանկապարտեզ է գնում, ասում է՝ զինվոր եմ դառնալու

Մեր հողում ծնված երեխաները լույս աշխարհ գալու առաջին իսկ պահից հայրենիքի պաշտպաններ են,- մայորի խոսքում ե՛ւ հպարտություն կա, ե՛ւ ցավ, ե՛ւ տխրություն

Միքայել Մովսիսյանը 2016թ. մարտական գործողությունների մասնակից է:

Ապրիլին թշնամին արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություն էր ծավալել: Ազդանշան ստանալուն պես մեր անձնակազմն արագ բերվեց  մարտական պատրաստության բարձր աստիճանի  եւ դուրս եկավ նախորոշված շրջան: Մեր տղաները քաջագործություններով մեկը մյուսին չէին զիջում: Ցավոք, զորամասն ունեցավ նաեւ անդառնալի կորուստներ՝ ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան, շարքայիններ Տիգրան Աբգարյան, Վլադիմիր Ալիխանյան: Նրանք  հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Ամեն անվանականչի զորամասում հնչում են նրանց անունները, ու շարքից լսվում է պատասխանը՝ հավերժ ներկա

Մայորը երկար լռում է: Սենյակում լռությունը խտանում է, բայց շարահրապարակից լսվող տանկիստների  խրոխտ երգը մեկեն կոտրում է լռությունը:

Հակառակորդն այսօր էլ փորձում է ինչոր վնասներ հասցնել,-շարունակում է Մովսիսյանը,- բայց մեր դիրքապահները ճնշում են յուրաքանչյուր ոտնձգություն: Մարտական թոհուբոհում թրծված մեր տղաները այդ օրերի հերոսական դրվագներից հաճախ են պատմում զորամասը նոր համալրողներին: Վերջիններս ձգտում են նմանվել իրենց ավագ ընկերներին, չթերանալ և անգամ գերազանցել նրանց ծառայության մեջ:

♦♦♦

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԵՆՀրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Միքայել Աբրահամյանի հետ շրջում ենք զորամասում:  Ցուցատախտակներից մեկի վրա «Հայ զինվոր», «Մարտիկ» թերթերի վերջին համարներն են: Անցնողդարձող զինվորները պատվի են առնում մայորին, նրան դիմում որեւէ հարցով:

Միքայելը հադրութցի է: Զինվորական գործի հանդեպ սերը դեռ մանկությունից է: Հադրութը մշտապես սահմանային կռիվների կիզակետում էր: Հայրը, հորեղբայրը Արցախյան պատերազմի մասնակիցներ են, ու իրենց տանը հաճախ էին հավաքվում ազատամարտիկները, նրանցից ամեն մեկն ասես մի հերոս լիներ:

Վերջերս է նշանակվել այս զորամասում: Զինվորների դաստիարակության եւ կրթության, ինչպես նաեւ բանակում միջանձնային հարաբերություններին առնչվող խնդիրներում մեծ անելիք ունի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, որն օժտված պետք է լինի նաեւ մանկավարժի, հոգեբանի ունակություններով: Երիտասարդ զինվորականը գերազանց է տիրապետում իր մասնագիտության նրբություններին:

Երբ զինվորը ոտք է դնում զորամաս, ավագ եղբոր, ընկերոջ պես ենք դիմավորում,-ասում է մայոր Աբրահամյանը: –Զրուցում ենք նրանց նախասիրությունների, խնդիրների մասին, չենք թողնում որևէ զինվոր մեկուսանա: Արվում է հնարավորը, որ զորամասում վստահության մթնոլորտ լինի, ձևավորվեն առողջ միջանձնային հարաբերություններ: Ջերմ խոսքը, վստահությունը, ուշադրությունը, արդարամիտ մոտեցումը թեւ են տալիս զինվորին, բազմապատկում նրա ուժը: Գնահատված, արժեւորված զինվորն ավելի նվիրված է ծառայում: Մշակութային կյանքը եւս աշխատում ենք հնարավորինս բազմազան դարձնել, կազմակերպում ենք միջոցառումներ, նաև մարզական խաղերի մրցույթներ: Աչքի ընկածներին, հաղթողներին խրախուսում ենք: Շաբաթկիրակի օրերին պարբերաբար կազմակերպում ենք էքսկուրսիաներ, այցելում ենք տարբեր պատմամշակութային, տեսարժան վայրեր: Այս այցերն ինքնանպատակ չեն. հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից, քո պատմության էջերի իմացությունից: Զորամասում ամուր է նաեւ բանակհասարակություն կապը: Այցելում ենք դպրոցներ, հանդիպում աշակերտների հետ, տեղի մշակութային խմբերն են հանդես գալիս զորամասում: Աշխատում ենք զինծառայողների հանգիստն ու ժամանցը կազմակերպել հնարավորինս բովանդակալից:

 (շարունակությունը հաջորդ համարում)

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/12/2017