ԿԱՅԱՑԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:
Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական գնահատելով 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի գործունեությունը, մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ` կարևորելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: