ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Օրերս Երևանի պետական հենակետային քոլեջի ուսանողներն այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու իրենց կրթօջախում ուսանած քաջորդի Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Ներկաները երդվեցին հավատարիմ մնալ Ռոբերտի, մեր մյուս տղաների կյանքի գնով էլ ավելի սրբացած Հայրենիքին:
Կենսուրախ, կյանքով այնքան լեցուն էր Ռոբերտը, հազար երազանք ու ցանկություն ուներ իր անհանգիստ սրտում թաքցրած, բայց երբ վտանգվեց հայրենիքը, նա չխնայեց ամենաթանկը` կյանքը…Կռվեց ու ընկավ հերոսի նման…
Այսօր էլ հարազատ կրթօջախում հուզմունքով , հպարտությամբ ու լուսավոր թախիծով են հիշում Ռոբերտին: Արցախի երիտասարդ հերոսի պատվին պետական հենակետային քոլեջում դասասենյակ եւ լաբորատորիա է անվանակոչվել:
Ս. Ղազարյան
Խորագիր՝ Նորություններ