ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Սիրելի՛ զինծառայողներ, վտանգի պահին միշտ առաջնագծում հայտնվող կամավորականներ, բանակի թիկունքն ամուր պահող սիրելի քաղաքացիներ, հայկյան երկրի հզոր բանակի տեսլականով առաջնորդվող աշխարհասփյուռ հայրենակիցներ. 2017-ին հրաժեշտ են տալիս առյուծասիրտ հերոսներ ծնող Հայաստանն ու Արցախը:
Որպես 1-ին բանակային զորամիավորման հրամանատար՝ հպարտ եմ բանակաշինության գործում մեր զորամիավորման ունեցած կարևոր դերակատարությամբ:
2017 ուսումնական տարվա մարտական առաջադրանքների կատարման գործում մեծ առաջընթաց արձանագրած մեր զորամիավորման տարեգրությունում գրվեց ևս մի փայլուն էջ: Անցկացվեց մեծամասշտաբ զորավարժություն:
Այն մոտեցվել էր իրական պատերազմական գործողությունների իրավիճակին, որպեսզի երևար հարձակողական մարտում մեր զորամիավորման ամբողջ կարողությունը:
Հպարտորեն հայտնում եմ ժողովրդին, որ 1-ին զորամիավորումը մարտունակության բարձր աստիճանի է, և մեր զինծառայողները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական խնդիր:
Երկրի խաղաղությունն ապահովելը, Հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանելը մշտապես կմնա մեր կարևորագույն առաքելությունը:
Թող 2018 թ. մեր ժողովրդի համար լինի լիակատար խաղաղության, ստեղծագործ աշխատանքի, երկրի կայուն զարգացման, ժողովրդի բարեկեցության, հայ ընտանիքի զորացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ